Եվրամիությունը Վրաստանի քաղաքացիների համար մուտքի վիզային ռեժիմի ազատականացումը կարող է հաստատել 2016-ի ամռանը:
Այս մասին հայտնել է Եվրամիության` արտագաղթի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով հանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսը` Վրաստանի կառավարության ղեկավար Գիորգի Կվիրիկաշվիլի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ:
«Օրենդրական առաջարկությունը ներկայացնելուց հետո Եվրահանձնաժողովը պատրաստվում է այն ուղարկել Եվրախորհրդարանին և անդամ երկրներին: Դա հնարավոր է ամռանը տեղի ունենա, հնարավոր է` ավելի շուտ», — ասել է նա` ավելացնելով, որ Վրաստանը վիզային ռեժիմի ազատականացման բոլոր պահանջները կատարել է:
Նախորդ տարվա դեկտեմբերին Եվրահանձնաժողովը հրապարակել էր զեկույց, ըստ որի ` Վրաստանի ծրագրած քայլերը համապատասխանում են եվրոպական և միջազգային չափանիշներին: