«Եվրոպական Վրաստանը» պահանջում է դադարեցնել կուտակային կենսաթոշակային համակարգի կիրառումը:
Կուսակցությունը խորհրդարանին նոր օրինագիծ է ներկայացրել՝ կոչ անելով դադարեցնել անցյալ տարի ընդունված կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրենքի կիրառումը:
Սերգի Կապանաձեի խոսքով, այսօրվա համակարգում շատ կետեր թերի են, հստակեցված չէ, թե որտեղ է իրականացվում կենսաթոշակային հիմնադրամին մոբիլիզացված գումարների կուտակումը:
«Եվրոպական Վրաստանի» մշակած նախաձեռնության համաձայն, քաղաքացին ինքն է որոշում մասնակցել համակարգին, թե ոչ, բացի այդ, պարտադիր չէ նաև վստահել ընկերությանը կենսաթոշակային խնայողությունների կառավարումը:
Հիշեցնենք, 2019 հունվարի 1-ից Վրաստանում ուժի մեջ է մտել կուտակային կենսաթոշակային համակարգ:
Այն պարտադիր է բոլոր աշխատող քաղաքացիների, ինչպես նաև երկրում մշտապես բնակվող օտարերկրացիների համար, որոնց տարիքը 2018 թվականի օգոստոսի 6-ի դրությամբ չի անցել 40-ից։