ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Սլովակիայի Արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը այցելել է Վրաստանի կողմից չճանաչված Հարավային Օսիայի հետ շփման գծի մոտակայքում գտնվող Օձիս գյուղ, որտեղ նրան Եվրամիության դիտորդական առաքելության ներկայացուցիչները ծանոթացրել են շփման գոտու տարածքում ստեղծված իրավիճակի հետ:
Լայչակը թվիթերյան իր էջում գրել էր, որ Վրաստան այցի ընթացքում առաջին քայլերից մեկը վարչական սահմաններ այցն է, որպեսզի անձամբ տեղում ծանոթանա առկա իրավիճակին:
ԵԱՀԿ-ի գործող նախագահը պաշտոնական այցով Վրաստան է ժամանել փետրվարի 10-ին, այսօր առավոտյան սկսել է հանդիպումները կառավարության և խորհրդարանի ներկայացուցիչների հետ: Փոխանցում է Ազատություն ռադիոկայանի վրացական ծառայությունը: