«Սաակաշվիլին պատրանքներիի մեջ է և կարծում է, թե ինչ-որ վարկանիշ ունի, որ եթե Վրաստան գա, կարմիր գորգով են դիմավորելու»,- այս մասին հայտարարել է «Վրացական երազանք»-ի անդամ Իրակլի Սեսիաշվիլին՝ անդրադառնալով Բելգիայում վրացի էմիգրանտների հետ Սաակաշվիլիի հանդիպմանը:
Սեսիաշվիլիի խոսքով, Վրաստանի նախկին նախագահը մի ողջ շրջան երկիրը պահել է պատրանքի մեջ, այժմ ինքն է դրանում հայտնվել։
«Դիմավորելը կդիմավորեն, բայց հավանաբար մեղադրյալի աթոռը կդիմավորի: Այնպես որ նրան խորհուրդ կտամ մտածել երկրի ու քաղաքացիների հանդեպ կատարածի մասին, այդ դեպքում նույնը չի կրկնվի»,- հայտարարել է Սեսիաշվիլին:
Հիշեցնենք, Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին վրացի էմիգրանտների կողմից ստեղծված «Միասին դեպի տուն» ծրագրի շրջանակներում տարբեր երկրներում հանդիպումներ է անցկացնում արտերկրում ապրող վրացիների հետ՝ քննարկելով Վրաստանում առկա իրավիճակը, ինչպես նաև հայրենիք վերադառնալու հարցը: