Հունվարի 30-ին ԱՄՆ-ի կոնգրես է ներկայացվել մի բանաձև, որը դատապարտում է Սիրիայի կողմից Վրաստանի շրջանների՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչումը:
Բանաձևը ընդգծում է ԱՄՆ-ի կողմից Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հստակ աջակցությունը՝ դատապարտելով Ռուսաստանի կողմից Վրաստանի շրջանների Աբխազիայի և Հարավային Օսիայի օկուպացիան:
Բանաձևի հեղինակն է կոնգրեսական Ֆրանցիս Ռունիան: