Թբիլիսիի նախկին քաղաքապետ Վանո Զոդելավան, ով 2017 թվականին տեղի ունեցած վթարից հետո անգիտակից վիճակում էր, մահացել է: Տեղեկությունը հաստատել է Զոդելավայի ընկերը:
Հիշեցնենք, որ 2017 թվականի հուլիսի 21-ին, երբ Վանո Զոդելավան Ադրբեջանից Վրաստան էր գալիս, Թբիլիսիի մուտքի մոտ, Ներքին Փոնիճալա թաղամասում վթարի էր ենթարկվել: Միաժամանակ իրար էին բախվել «Օպել», «Մերսեդես» և «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաները: Տեղում մահացել էր «Օպել» մակնիշի մեքենայի 35-ամյա վարորդը: