Վրաստանի վիճակագրության պետական ծառայության տեղեկությամբ` ընթացիկ տարվա հունվար-հուլիս ամիսների ընթացքում Վրաստանի արտաքին առեւտրաշրջանառության աճ է արձանագրվել: 2016 թվականի առաջին կիսամյակում Վրաստանի արտաքին արևտրաշրջանառությունը ընդհանուր առմամբ կազմել է 6.548 մլն. ԱՄՆ դոլար, ինչը 2015-ի միեւնույն ժամանակահատվածի համեմատ 17%-ով ավելի է: Պաշտոնական տվյալներով` նշվածից արտահանման հատվածը կազմել է շուրջ 1.122 մլն. ԱՄՆ դոլար, ներմուծումը` 5.426 մլն. դոլար: Առեւտրի դեֆիցիտը 2016 թվականի հունվար-հուլիսին 4.304 մլն. դոլար է կազմել, մինչդեռ արտաքին արևտրաշրջանառությն ընդհանուր ցուցանիշը` 66 տոկոս: Վրաստանի արտաքին արևտրի վերաբերյալ մանրամասն տվյալները կհրապարակվեն օգոստոսի 19-ին:
Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել է
0
Լիզա Թորոսյան
«Ալիք Մեդիա Վրաստան»-ի գործադիր տնօրեն՝ 2021-ից: Մասնագիտությամբ միջազգայնագետ եմ, կոնֆիլկտաբանության մագիստրանտ։ 2015-ին ընդգրկվել եմ նոր կազմավորված «Ալիք մեդիայի» թիմում, աշխատել որպես լրագրող, ծրագրերի համակարգող։ Հետաքրքրված եմ Վրաստանի ներքին ու արտաքին քաղաքականությամբ, ինչպես նաև երկրի մարգինալ խմբերի, էթնիկ փոքրամասնությունների ու գենդերային հավասարության թեմաներով: