Փոթորիկը վնասել է Բաթումիի առափնյա հատվածները: Ինչպես տեղեկացնում է «Ինտերպրեսնյուսը», ջուրը տարել է մի քանի աթոռ, լուսամփոփ է ընկել ափին, ավերվել է զբոսանքի արահետի հատվածը: Վրաստանի արտակարգ իրավիճակների գործակալության աշխատակից Զվիադ Ջափարիձեի տեղեկությամբ` ծովում այս պահին արգելված է լողալ: Արձանագրվել է 3-4 բալ ուժգնությամբ փոթորիկ: Արտակարգ իրավիճակների ծառայությունը հայտարարարել է, որ երեկոյան փոթորիկը կնվազի` հասնելով մինչև երկու բալի: Օգոստոսի 16-ին Վրաստանի ափամերձ տարածքներում փոթորիկ չի սպասվում: Այս մասին «Ինտերպրեսնյուս» լրատվանին փոխանցել է օթերևութաբանական կանխատեսումների ծառայության ղեկավար Սվետլանա Նիորաձեն:
Նրա տեղեկացմամբ, օգոստոսի 16-ին, ինչպես արևելյան, այնպես էլ արևմտյան Վրաստանում ցերեկը կլինի տաք եղանակ, երեկոյան ժամերին հնարավոր են կարճատև տեղումներ: «Արևմտյան Վրաստանում օգոստոսի 16-ին օդի ջերմաստիճանը 29-34 տաքության միջակայքում կլինի, արևելյան Վրաստանում` 30-35 աստիճան: Օգոստոսի 16-18-ը Վրաստանի որոշ շրջաններում սպասվում է կարճատև անձրև: Ափամերձ հատվածում եղանակը կլինի առանց տեղումերի»,֊ նշել է Նիորաձեն: Ինչ վերաբերում է Թբիլիսիին, երեկոյան և գիշերվա ժամերին հնարավոր է կարճատև անձրև: