Վրաստանի խորհրդարան ղեկավարը նշել է երկրում երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում առկա էական խնդիրները:
Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է երեխաների իրավունքների պաշտպանության օրենսգիրքը, որի վրա աշխատել են Խորհրդարանի՝ Մարդու իրավունքների և քաղաքացիական ինտեգրման և ՄԱԿԻ-ի մանկական հիմնադրամը (UNICEF):
«Մենք լուրջ մարտահրավեր ունենք՝ Վրաստանում երեխաների իրավունքների պաշտպանությունն իրականացնելու մեխանիզմների տեսանկյունից: Երկրում երեխաների նկատմամբ բռնության մասշտաբներն իրապես լուրջ են, ինչը մեր կողմից անհապաղ արձագանքելու և միջամտելու անհրաժեշտության մասին է խոսում»,- ասել է Կոբախիձեն:
Ըստ նրա՝ նոր օրենսգրքի հիմնական խնդիրը միասնական ռազմավարության մշակումն է: Այսինքն ստեղծել միասնական պետական այնպիսի քաղաքականություն և մեկ ստանդարտ, որը կդառնա երեխաների պաշտպանության հստակ երաշխիք՝ հասարակական միջավայրում:
Այս համատեքստում նախաձեռնող խումբը կարևորում է նաև երեխաների և դեռահասների ճիշտ զբաղվածությունը, ինչը կբացառի նրանց ձգտումը՝ դեպի ազարտային խաղեր, թմրակախվածություն և վնասակար այլ սովորույթներ: Երեխաները պետք է իրենց էներգիան ուղղեն դեպի առողջ ապրելակերպ, դեպի կրթություն և այնպիսի զբաղմունք, որոնք հետագայի հաջողության գրավականը կդառնան:
Երեխաների իրավունքների պաշտպանության օրենսգիրքը Խորհրդարանի քննարկմանը կներկայացվի գարնանային նստաշրջանի ընթացքում: Երեխաների իրավունքների պաշտպանության հատուկ կոդեկս մշակելը ՄԱԿ-ի խորհրդատվություններից մեկն է: