Վրաստանում շահագործվող ավտոմեքենաների համար ապահովագրությունը պարտադիր կլինի: Համապատասխան օրենքի կարգավորումներն արդեն ներկայացվել են խորհրդարանի քննարկմանը: Ըստ նոր նախաձեռնության` քաղաքացիական պատասխանատվության ապահովագրության արդյունքում ապահովագրող կողմն իր վրա է վերցնում ֆինանսական վնասի փոխհատուցման պարտավորությունը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում` կյանքին առողջությանը կամ սեփականությանը հասցված վնասի համար վճարելը: Պարտադիր ապահովագրությունից ազատվում են Վրաստանի պաշտպանության նախարարությանը պատկանող մեքենաները, ինչպես նաև մարտական նպատակով օգտագործվող տրանսպորտային միջոցները: