Վրաստանի վիճակագրական պետական ծառայության տեղեկության համաձայն նախորդ տարվա համեմատությամբ օտարերկրյա ներդրումները նվազել են Պաշտոնական տվյալների համաձայն Վրաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումները 2015 թվականին կազմել են 1.564 մլն. դոլար, ինչը 11% -ով պակաս է 2014 թվականի համպատասխան ցուցիչից: Վրաստանի վիճակագիրների համաձայն միեւնույն ժամանակահատվածում ներդրումները համախառն ներքին արդյունքի 9% է կազմել: 2015 թվականին Վրաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների ներհոսքը կազմել է 3.346 մլն. ԱՄՆ դոլար: Օտարերկրյա ուղիղ ներդրումների առյուծի բաժինը հասել է տրանսպորտի և հաղորդակցության ոլորտին շուրջ 585 մլն. ԱՄՆ դոլարով, կամ ընդհանուր ներդրումների 37%-ով: