«Այս գործի բացահայտումը բխում է մեր քաղաքական ուժի շահերից»,-այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն՝ խոսելով պատգամավոր Էկա Բեսելիայի անձնական կյանքից կադրեր պարունակող տեսանյութերի տարածման վերաբերյալ:
Նրա խոսքով, կարևոր է, որպեսզի հայտնի դառնա նշված նյութերի առաջին աղբյուրը:
«Կարևոր է առաջին աղբյուրի հայտնաբերումը: Հենց սա պետք է բացահայտվի: Ինչ վերաբերում է տարածմանը, տարածողների բացահայտման առումով ունենք առաջընթաց, սակայն գլխավորը պետք է հաստատվի աղբյուրը: Այս առումով ունենք մշտական կապ իրավապահ մարմինների հետ: Այս գործի բացահայտումն առաջին հերթին բխում է մեր քաղաքական ուժի շահերից»,- հայտարարել է Կոբախիձեն:
Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Էկա Բեսելիայի անձնական կյանքից կադրեր պարունակող տեսանյութերի տարածման մեղադրանքով 16 անձ է ձերբակալվել: