Փետրվարի 5-ին կմեկնարկի Վրաստանի խորհրդարանի գարնանային նստաշրջանը:
2012 թվականի խորհրդարանական ընտրություններից ի վեր առաջին անգամ խորհրդարանի լիագումար նիստը տեղի կունենա Թբիլիսիի մասնաշենքում։ Այսպիսով, խորհրդարանն այսուհետ իր գործունեությունը կվերսկսի երկրի մայրաքաղաքում:
Խորհրդարանի գարնանային նստաշրջանի մեկնարկին օրակարգային հարցերից մեկը կլինի երկրի իրավիճակի կարևորագույն խնդիրների վերաբերյալ նախագահի ամենամյա զեկույցը:
Բացի այդ, նոր կանոնակարգի համաձայն, առաջին անգամ խորհրդարանի նախագահը հանդես կգա գործունեության ամենամյա զեկույցով:
Հիշեցնենք՝ Վրաստանի խորհրդարանը 2012 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո հիմնական աշխատանքներն իրականացնում էր նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի իշխանության տարիներին կառուցված Քութայիսիի շենքում, սակայն այս տարիներին մշտապես օրակարգում էր Թբիլիսի տեղափոխվելու հարցը։