Երեխաների նկատմամբ բռնության մասին օրենսդրությունը բարելավելու նպատակով խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովի շրջանակներում հատուկ խումբ կձևավորվի: Տեղեկատվությունը տարածել է interpressnews-ը:
Հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Դավիթ Մաթիկաշվիլիի հայտարարության համաձայն, այս առումով պարտադիր է վերանայել օրենսդրությունը, եթե կան մարտահրավերներ ու խնդիրներ, պետք է փոփոխություններ կատարվել:
Պատգամավորի խոսքերով, հենց այս հարցերով կզբաղվի աշխատանքային խումբը, որը կազմված է պատգամավորներից, ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներից և փորձագետներից: