Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Էկա Բեսելիայի անձնական կյանքից կադրեր պարունակող տեսանյութերի տարածման մեղադրանքով 16 անձ է ձերբակալվել: Այսօր հարցի վերաբերյալ Ներքին գործերի նախարարությունում արտակարգ մամուլի ասուլիս է հրավիրվել:
Հանցանքը նախատեսում է ազատազրկում 4-ից 8 տարի ժամկետով:
«Ներքին գործերի նախարարության քրեակատարողական ոստիկանությունում ընթանում է հետաքննություն անհատական կյանքի կադրեր պարունակող տեսագրության տարածման վերաբերյալ: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Վրաստանի քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերով ձերբակալվել է 16 անձ՝ տեսագրության պահելու և տարածելու մեղադրանքով: Հաստատվել է, որ նշված անձինք սոցիալական ցանցի և բջջային համացանցի կիրառման միջոցով պահել և զանգվածաբար տարածել են պատգամավորի անձնական կյանքից տեսագրություններ», — հայտարարել է կենտրոնական քրեական ոստիկանության բաժնի տնօրեն Վլադիմեր Բորցվաձեն:
Նրան խոսքով, հետաքննությունը շարունակվում է նմանատիպ նյութեր տարածող այլ անձանց հայտնաբերելու համար: