Թբիլիսիի Քեթևան Ծամեբուլիի փողոցում, որտեղ բնական գազի թունավորումից 7 մարդ է մահացել, դատաբժշկական փորձաքննությունն ավարտվել է: Փորձաքննության ժամանակ շենքի բնակիչները տարհանված են եղել:
Բնակարանը, որտեղ տեղի է ունեցել ողբերգությունը, այժմ կնքված է: Ողբերգության պատճառը, ըստ նախնական տեղեկության, ջրատաքացուցիչի խողովակի խցանումն է եղել: Ըստ փորձաքննության նախնական արդյունքների, գազատաքացուցչի խողովակի վրա թռչունները բույն են դրել, որն էլ խանգարել է գազի արտանետմանը: Փոխանցում է Ռուսթավի 2-ը:
Հիշեցնենք՝ երեկ Թբիլիսիում բնակելի շենքերից մեկում CO-ի հետևանքով 7 երիտասարդ է մահացել։