Մեր նպատակն է Վրաստանի բուհերը համապատասխանեցնել եվրոպական չափանիշներին․ Բատիաշվիլի

Մեր նպատակն է 2 տարվա ընթացքում Վրաստանի բուհերը համապատասխանեցնել եվրոպական չափանիշներին։ Այս մասին կրթության որակի զարգացման երկամյա գործողությունների ծրագրի վերաբերյալ անցկացված շնորհանդեսին հայտարարել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Միխեիլ Բատիաշվիլին:

«Այսօր մենք ներկայացրինք միասնական եվրոպական տարածքում բարձրագույն կրթության ինտեգրման մեր ծրագիրը: Կարծում ենք՝ սա ամենակարևոր ճանապարհն է, որ մեր համալսարանները պետք է անցնեն: Բարեփոխումների հարցով երկար ժամանակ աշխատել ենք ԵՄ-ի փորձագետների հետ՝ սահմանելով հատուկ ծրագիր: Արդեն երկուշաբթի օրվանից անցնում ենք կոնկրետ քայլերի, որպեսզի 2 տարվա ընթացքում վրաստանյան բուհերում հասնենք եվրոպական չափանիշների ներդրմանը»,- հայտարարել է Բատիաշվիլին: