Մեծամասնական ընտրակարգի չեղարկում. ընդդիմությունն այսօր խորհրդարանում կգրանցի միասնական նախաձեռնություն, որից հետո կուսակցությունների անդամները երկրի ողջ մասշտաբով բնակչության հետ հանդիպումներ կսկսեն, ստորագրություններ կհավաքեն:
Ընդդիմադիրների կարծիքով, եթե անհապաղ տեղի չունենա համամասնական ընտրական համակարգին անցումը, ապա այն երկրի հետ նաև իշխանությանը կվնասի:
«Վրաստանի իշխանություններին և Բիձինա Իվանիշվիլիին կստիպենք, որպեսզի 2020 թվականին երկրում կազմակերպվեն արդար համամասնական ընտրություններ, ինչը հնարավորություն կտա փոխել իշխանությունը, որը շարժվում է դեպի անդունդը», — հայտարարել է «Ուժը միասնության մեջ է» դաշինքի անդամ Բաչուկի Քարդավան:
Նախաձեռնությանը միացել է 20 ընդդիմադիր ուժ։