Վրաց-աբխազական հակամարտությունից 24 տարի է անցել: Ռազմական գործողությունները, որոնք հետագայում պատերազմի են վերածվել, սկսվել են 1992 թվականի այս օրը` օգոստոսի 14-ին: Առաջին բախումները տեղի են ունեցել Օչամչիրեի և Գուլրիփշիի շրջաններում: Պատերազմը, որը տևեց մեկ տարուց ավելի` 403 օր, հազարավոր մարդկանց կյանք խլեց, ավելի քան 300 հազար անձ փախստական դարձավ:
Ռազմական գործողությունների մեկնարկի 24-րդ տարելիցի կապակցությամբ, Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան և Վրաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ գնդապետ Օմար Բեգորիձեն, Վրաստանի տարածքային ամբողջականության համար զոհված հերոսների հոշարձանին ծաղկեպսակ են դրել և հարգանի տուրք մատուցել:
«Խոնարհվում եմ Աբխազիայում զոհված վրաց տղամարդկանց առջև: Նրանք իրոք անջնջելի հետք են թողել Վրաստանի նորագույն պատմության մեջ»,- հայտարարել է Իզորիան: