Նախնական գնահատմամբ, 2018 թվականի դեկտեմբերին տնտեսական աճը կազմել է 5.6 տոկոս` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Իսկ 2018 թվականի միջին տնտեսական աճը կազմել է 4.8 տոկոս:
Նշվում է, որ աճ է գրանցվել վերամշակվող արդյունաբերության, շինարարության, հյուրանոցների ու ռեստորանների և այլ ոլորտներում:
Նույն տեղեկատվության համաձայն, անկում է նկատվել էլեկտրաէներգիայի, տրանսպորտի և ֆինանսական գործունեության ոլորտներում: