Վրաստանում 72 ժամ ազատ տեղաշարժվեմ՝ Իվանիշվիլին կչքվի երկրից․ Սաակաշվիլի

Բիձինա Իվանիշվիլին այս տարի պատրաստվում է փակել «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:

Վրաստանի նախկին նախագահը, որ այժմ վտարանդիության մեջ է, նշել է այն քայլերի մասին, որոնք, ըստ նրա, ծրագրում է իշխող «Վրացական երազանք»-ի ղեկավար Բիձինա Իվանիշվիլին: Այդ ցանկի առաջին տեղում «Ռուսթավի 2-ի» գրավումն է, ասել է Սաակաշվիլին:

Նա նաև հայտարարել է՝ իրեն 72 ժամ է անհրաժեշտ՝ Իվանիշվիլիի դեմ պայքարելու համար:

«Այն րոպեին, երբ կզգամ, որ Վրաստանի ակտիվ հատվածը և ընդդիմությունը պատրաստ է երկրում 72 ժամ ապահովել իմ ազատ տեղաշարժը, ես կհայտնվեմ Վրաստանում: 72 ժամ ազատ տեղաշարժվեմ՝ Իվանիշվիլին կչքվի երկրից, գոյություն չի ունենա»,- հայտարարել է Սաակաշվիլին: Փոխանցում է «Ռուսթավի 2-ի»: