Իշխող «Վրացական երազանք» կուսակցության կենտրոնական գրասենյակում Բիձինա Իվանիշվիլիի գլխավորությամբ խորհրդարանական մեծամասնության հանդիպումը շարունակվում է նաև այսօր:
Երեկ իշխող թիմը սկսել էր հանդիպումների շրջան, որի քննարկման հիմնական թեման Գերագույն դատարանի դատավորների ընտրության հարցն է:
Խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչների կարծիքով, երեկվա հանդիպմանը կուսակցության նախագահ և հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին աղմուկ հանած հարցի շուրջ լսել է շատերի կարծիքը:
Հավելենք՝ երեկ ընթացող հանդիպմանը զուգահեռ գրասենյակի մոտ մի քանի ցույց է ընթացել: Ցուցարարների մի մասը «Դատարանը դարձել է իշխանության պատժիչ մարմին» պաստառներով բողոքում էին դատական համակարգում տեղի ունեցող գործընթացներից, իսկ մյուս մասը «Վրաստան» ՍՊԸ-ի կողմից տուժած անվադատերերն էին և պահանջում էին վերադարձնել իրենց ավանդները:
Գրասենյակի մոտ էին նաև «Երեխաների աշխարհ» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհից տուժածները, ովքեր պահանջում էին պատասխանատվության ենթարկել մեղավորներին: