«Վրացական երազանք» խմբակցության ղեկավար Գիա Ժորժոլիանին հայտարարել է, որ դատավորների ընտրության կարգի վերաբերյալ նոր օրենսդրական նախաձեռնություն է ներկայացվել։
«Դատավորների ընտրակարգը կփոխվի, սակայն դա չի նշանակում, որ թեկնածուները ևս կփոխվեն։ Այս երկու հարցերը իրար հետ կապ չունեն», — պարզաբանելով նախագիծը, ասել է պատգամավորը՝ նշելով, որ առաջիկայում փոփոխություններ կկատարվեն նաև դատարանների մասին օրենքում:
«Քննարկվում է, թե ինչ չափանիշներով պետք է ընտրվեն Գերագույն դատարանի դատավորները: Չեմ կարող հստակ ասել, թե արդյոք վերջնական համաձայնություն կլինի: Քննարկումները կշարունակվեն, գործընթացը չի կարող ավարտվել այսօր», — ասել է Ժորժոլիանին:
Դատական համակարգի շուրջ ընթացող իրադարձություններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ 2019-ի առաջին քաղաքական սկանդալը․ «դատական համակարգը պետք է փրկել նախկինների կլանից»: