Վրաստանի դպրոցներում էլեկտրոնային համակարգ կներդրվի, որը թույլ կտա դպրոցական աշխատանքներին ներգրավել ծնողներին, դպրոցի տնօրինությանը, հսկիչին և կրթական գործընթացի մյուս ներկայացուցիչներին՝ ապահովելով նաև նրանց միջև կապը։
Այս մասին հայտարարել է Կրթության նախարար Միխեիլ Բատիաշվիլին: Ծրագրի հիմք է հանդիսացել նախարար Բատիաշվիլիի, փոխնախարար Նաթիա Զեդգինիձեի և մանդատուրայի ծառայության պետ Գելա Գելաձեի կողմից ներկայացված «Անվտանգ դպրոց» նախագիծը, որի շնորհանդեսն արդեն կայացել է:
Ըստ ԿԳՆ-ի, ծրագիրը հնարավորություն կտա աշակերտի մասին ողջ տեղեկատվությունը ստանալ էլեկտրոնային ռեժիմով: