Հունվարի 24-ին տեղի կունենա իշխող «Վրացական երազանք» կուսացության նիստը, որին կմասնակցի կուսացկության նախագահ, նախկին վարչապետ, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլին:
Կուսակցության առաջնորդներից Արչիլ Թալակվաձեի խոսքերով՝ խորհրդարանական մեծամասնության նիստին հրավիրված են կուսակցության բոլոր անդամները: Հավանաբար, նիստի առանցքային թեման կլինի գերագույն դատարանի դատավորների թեկնածուների հարցի շուրջ կուսակցությունում ծագած տարարաձայնությունները:
Հանդիպմանը կմասնակցի նաև իրավական հանձնաժողովի նախկին նախագահ Էկա Բեսելիան: Հատկանշական է, որ Բեսելիան իր հեռացումը կապում է դատավորների թեկնածուների հարցի հետ, իսկ Բիձինա Իվանիշվիլին նշել է, որ Բեսելիային խորհրդարանի իրավական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնից հեռացնելու հարցը քննարկվել է դեռևս ամռանը:
Խորհրդարանական մեծամասնության նիստը տեղի կունենա հունվարի 24-ին՝ «Վրացական երազանքի» գրասենյակում: