«Իմ կառավարության ռազմավարությունն է Վրաստանը դարձնել տարածաշրջանի կենտրոն՝ գործարարության, առևտրի, ֆինանսների, զբոսաշրջության և կրթության ոլորտներում»,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում գերմանական «Դոյչե Վելե»-ի հետ հարցազրույցի ընթացքում:
Մամուկա Բախտաձեն ուշադրությունը սևեռել է Վրաստանի դերին, որպես Եվրոպան և Ասիան իրար կապող ամենակարճ ճանապարհ, և նշել, որ երկրում ներդրումներ կատարելու համար ընկերություններն ավելի ու ավելի են հետաքրքրվում:
«Մենք ուզում ենք նպաստել Եվրոպայի և Ասիայի միջև ապրանքաշրջանառությանը: Այդ պատճառով անում ենք բազմաթիվ ներդրումներ մեր ենթակառուցվածքներում և այսօր ինձ շատ է ուրախացնում այն փաստը, որ բազմաթիվ ընկերություններ են հետաքրքրված Վրաստանում ներդրումներ կատարելու և տարբեր ծրագրերի մասնակցելու ուղղությամբ»,- հայտարարել է Մամուկա Բախտաձեն։