Աջարիայում, հավանաբար, H1N1 վիրուսից առաջացած բարդություններից 48-ամյա կին է մահացել, որը բժշկական հաստատությունում բուժվում էր հունվարի 12-ից: Նա տեղափոխվել էր հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք:
Տրապիզոնի կլինիկայում, հավանաբար, նույն հիվանդության պատճառով մահացել է 33 տարեկան տղամարդ: Տղամարդուն ընտանիքը Բաթումիում բուժվելուց հետո Թուրքիա էր տեղափոխել: Բաթումիի հիվանդանոցում նա թթվածնային անբավարարության պատճառով գտնվել է վերակենդանացման բաժանմունքում:
Հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը: