Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի տեղեկատվությամբ, մայրաքաղաք փետրվարից գերմանական արտադրության նոր MAN մակնիշի ավտոբուսներ կներմուծվեն: Քաղաքի ավտոբուսային պարկի թարմացման գործընթացի առաջին փուլը կշարունակվի մինչև մայիս:
Փուլ առ փուլ Թբիլիսի կբերվի 90 ավտոբուս: Դրանք ձեռք բերելու համար քաղաքապետարանը ծախսել է 45 մլն լարի:
Քաղաքային իշխանությունները ծրագրում են մինչև տարեվերջ նոր ավտոբուսներով փոխարինել հին՝ «Բոգդան» մակնիշի ավտոբուսները: