«Հայրենասերների դաշինքը» Զուրաբիշվիլիին աջակցելու համար տուգանվել է

Թբիլիսիի քաղաքային դատարանը «Հայրենասերների դաշինք» կուսակցությանը տուգանել է 30 590 լարիով (մոտ 11 500 ԱՄՆ դոլար)։

Դատարանը անօրինական է համարել նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ հաջակցություն նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիի նախընտրական թերթիկների բաժանումը:

«Հայրենասերների դաշինքը» չի ընդունում դատարանի որոշումը և պատրաստվում է  բողոքարկել: Նրանք պնդում են, որ բուկլետները եղել են «Միացյալ ազգային շարժման» դեմ, ուղղակի կերպով Սալոմե Զուրաբիշվիլիին չեն աջակցել:

Հիշեցնենք՝ նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ «Հայրենասերների դաշինքը» բազմամարդ հանրահավաք էր անցկացրել Թբիլիսիի կենտրոնում՝ քաղաքացիներին կոչ անելով իրենց ձայնը տալ իշխող ուժի աջակցությունը վայելող թեկնածուին (Սալոմե Զուրաբիշվիլիին)։

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որում պայքարում էին Սալոմե Զուրաբիշվիլին և Գրիգոլ Վաշաձեն (ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում») կայացել է 2018-ի նոյեմբերի 28-ին։