Բախտաձեն կմասնակցի Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն կմասնակցի Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին: Բախտաձեի այցը տեղի կունենա հունվարի 22-25-ը:

Սա Դավոս վարչապետի պաշտոնում Բախտաձեի առաջին այցն է: Կառավարության ղեկավարի պաշտոնը նա ստանձնել է 2018-ի ամռանը:

Վրաստանի վարչապետի մամլո ծառայության տեղեկատվությամբ, այցի շրջանակներում ծրագրված են բարձր մակարդակի քաղաքական հանդիպումներ, ինչպես նաև բանակցություններ խորոշագույն համաշխարհային կազմակերպությունների առաջնորդների հետ։

Բախտաձեն հայտարարել է, որ Դավոս կատարելիք իր այցի հիմնական նպատակը Վրաստանի համար օտարերկրյա լրացուցիչ ներդրումներ գրավելն է:

Բախտաձեի խոսքով, Վրաստանի կառավարությունն այդ ուղղությամբ նախաձեռնություն է մշակել, որն ուժի մեջ կմտնի տարվա երկրորդ կեսին: Դա հնարավորություն կտա արտասահմանյան ներդրողների համար արտոնյալ միջավայր ստեղծել: