80 մլն լարի՝ Վրաստանում դպրոցաշինական ծրագրերի իրականացման համար

2019 թվականին Վրաստանի հանրային դպրոցների կառուցման և վերանորոգման համար նախատեսվող բյուջեն կազմում է 80 մլն լարի: Այս գումարով է նախատեսվում նաև մայրաքաղաք Թբիլիսիում իրականություն դարձնել «Կրթության և գիտության քաղաք» ծրագիրն ու մասնագիտական կրթության կենտրոնի կառուցումը:

Այս տարվա ընթացքում վերոնշյալ գումարով սկսվելու է 149 հանրային դպրոցի վերանորոգումը, մասամբ վերանորոգում կանցկացվի 31 կրթօջախում, կմեկնարկի 8 նոր հանրային դպրոցի կառուցումը, Վրաստանի մունիցիպալ զարգացման հիմնադրամի (MDF) ֆինանսավորմամբ շրջաններում կկառուցվի 27 նոր հանրային դպրոց: