Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն պաշտոնական այցով ժամանել է Լիտվայի հանրապետություն:
Վարչապետի մամուլի ծառայության տեղեկատվությամբ, այսօր Մամուկա Բախտաձեն կհանդիպի իր լիտվացի գործընկերոջ՝ Սաուլիուս Սկվերնելիսին: Երկու երկրների կառավարությունների ղեկավարները առանձնազրույց կունենա, այնհուտև հանդիպումը կշարունակեն ընդլայնված կազմով, որից հետո հանդես կգան համատեղ հայտարարությամբ։
Նախատեսված է վարչապետի հանդիպումը նաև Լիտվայի հանրապետության նախագահ Դալիա Գրիբաուսկայտեի հետ:
Պաշտոնական այցի շրջանակներում Մամուկա Բախտաձեն կհյուրընկալվի նաև Վիլնյուսի համալսարանում, որտեղ կհանդիպի վրաց և լիտվացի ուսանողներին և կպատասխանի նրանց հարցերին: