Ուսուցիչների համար կրեդիտների հավաքագրումը չեղյալ կհամարվի: Այս մասին հայտարարել է ուսուցիչների մասնագիտական զարգացման կենտրոնի ղեկավար Բերիկա Շուկակիձեն: Նրա խոսքով ուսուցիչները ներգրավված են բյուրոկրատիայի մեջ, ինչից պետք է ազատվեն:
«Քիչ բյուրոկրատիա, շատ ապակենտրոնացում, ուժեղ դպրոց: Սա է մեր նպատակը: Ուսուցիչները խրված էին բյուրոկրատիայի մեջ, փաստաթղթերի բեռի տակ և երեխաների համար քիչ ժամանակ էր մնում: Կրեդիտների բալային այս համակարգի հետ երեխան հետին պլան է մղվում: Բյուրոկրատիայից շեշտը տեղափոխվում է դասավանդման գործընթացի վրա»,- հայտարարել է Շուկակիձեն:
Չեղյալ կհամարվի նաև ուսուցիչների ինքնագնահատման և պորտֆոլիո ներբեռնելու պարտավորությունը: Շուկակիձեի խոսքով, եղել են դեպքեր երբ ուսուցիչները պորտֆոլիոն ուրիշներին են գրել տվել: Նրա խոսքով դա պարտադիր չի լինի և ըստ ցանկության կլինի հնարավոր:
Սրա հետ մեկտեղ, կներմուծվի հատուկ կրթության անհրաժեշտություն ունեցող աշակերտների ուսուցիչների գնահատման համակարգ, ուսուցչի կարգավիճակ ձեռք բերելու համար կներմուծվի կարգավիճակին համապատասխան որակավորման քննություն: 2019 թվականի գարնանից տեղի կունենա մասնագիտական զարգացման համակարգի ապակենտրոնացում: 2020-2022 թվականներին կհաստատվեն դպրոցների ներքին որակի կառավարման տարբերվող մոդելներ և գործիքներ: Հաղորդում է Վրաստանի առաջին ալիքը: