Հունվարի 21-ին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին առաջին օտարերկրյա պաշտոնական այցը կկատարի Բրյուսել: Նախագահը բարձր մակարդակի հանդիպումներ կունենա Եվրամիության և ՆԱՏՕ-ի ղեկավարների հետ:
Նախագահի այցը Բրյուսել կավարտվի հունվարի 23-ին:
Նկատենք, որ Սալոմե Զուրաբիշվիլին մինչ նախագահ ընտրվելը, «Ալիք մեդիայի» հետ զրույցում անդրադառնալով նախագահի պաշտոնում իր առաջին այցին, ասել էր․ «Վրաստանի համար դժվար է որոշել, թե հարևան որ երկիրն առաջինն այցելի: Հաշվի առնելով երկրի առաջնահերթությունները, առաջին պաշտոնական այցով կմեկնեմ Եվրոպա՝ Բրյուսել»: