Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունն անդրադարձել է երեկ Մեծ Դիղոմիում տեղի ունեցած պայթյունին, որի հետևանքով 4 մարդ է զոհվել, այդ թվում փոքր երեխա: Ընդդիմությունը իշխանություններին կոչ է անում խստացնել շինարարական և անվտանգության նորմերը:
Թբիլիսիի սակրեբուլոյի պատգամավոր Լևան Խաբեիշվիլին հայտարարել է, որ մարդիկ զոհվում են կոնկրետ անձանց բիզնես շահերի պատճառով: Նրա խոսքով, Մեծ Դիղոմիում տեղի ունեցած ողբերգության պատասխանատուները բոլոր այն անձինք են, ովքեր պատասխանատու են մայրաքաղաքում տեղի ունեցող շինարարությունների և անվտանգության համար:
«Մարդու կյանքին այսպես հեշտությամբ չպետք է նայի պետությունը: Եթե շահագործման չի հանձնվել շինությունը, ապա խնդիրներ ունի և այնտեղ չպետք է գազ լինի»,- հայտարարել է Խաբեիշվիլին: