Եվրամիությունը Վրաստանում իրականացվող բարեփոխումներին աջակցելու նպատակով 110 միլիոն լարի կհատկացնի: Այս մասին հայտարարել է Վրաստանում Եվրոպական Միության դեսպան Կարլ Հերցելը:
Մամուլի ասուլիսի ժամանակ վերջինս նշել է, որ Եվրամիության կողմից գումարների փոխանցումը հաստատում է 2017 և 2018 թվականներին Վրաստանի կառավարության կողմից գրանցված առաջխաղացումը հետևյալ ոլորտներում. գյուղատնտեսություն և գյուղական համայնքների զարգացում, արդարադատություն, հանրային ծառայության բարեփոխում, օրենսդրական հարմոնիզացիա և աջակցություն բիզնեսին, կրթության և աշխատանքի շուկայի նկատմամբ իրականացված քաղաքականություն:
«Մեր տարեկան գնահատականները ցույց են տալիս այս ծրագրի կողմից գրանցված ազդեցությունը, օրինակ` բարելավվել է իրավաբանական օգնության հասանելիութունը, սննդի և աշխատանքի անվտանգության հետ կապված ԵՄ ստանդարտների հետ համապատասխանեցումն ու բիզնեսի զարգացմանն ուղղված աջակցությունը»,- հայտարարել է դեսպանը: