Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեի հայտարարությամբ, Վրաստանում կարմրուկի համաճարակի վտանգ կա: Նրա խոսքով, հունվարի մեկից մինչ օրս երկրում կարմրուկով հիվանդության 312 դեպք է գրանցվել։ Ցուցանիշը, նախորդ տարվա համեմատ ավելացել է:
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը բնակչությանը պատվաստման կոչ է անում: