Ջվարիի մենաստանը բացվել է: Ինչպես նշել է Մցխեթայի քաղաքապետ Գիորգի Կապանաձեն, պատրիարքարանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Քաղաքապետարանը եկեղեցու հարակից տարածքի փողոցային առևտրի հարցը կկարգավորի: Ըստ նրա, կտեղադրվեն հատուկ վաճառասեղաներ, իսկ վաճառողների գործունեությունը կստանա ավելի քաղաքակիրթ տեսք:
Հիշեցնենք, որ երեք օր Մցխեթա քաղաքի մոտ, Քուռ և Արագվա գետերի հատման կետում, լեռան գագաթին գտնվող Ջվարի մենաստանը փակ էր: Այսօր ավելի վաղ վրաց պատրիարքարանը հայտարարություն էր տարածել Ջվարի մենաստանի (վանքի) հետ կապված իրավիճակի վերաբերյալ: