«Կարգավորի՛ր հանուն կյանքի» — այս կարգախոսով Քութայիսի-Ծկղալտուբո ավտոճանապարհին բողոքի երթ է անցկացվել:
Քաղաքացիները հավաքվել են այսպես կոչված Սառույցի հրապարակի մոտ և քայլել մինչև Քութայիսի-Ծկղալտուբո ավտոճանապարհի այն հատվածը, որտեղ երկու օր առաջ վթարի հետևանքով զոհվեց երեք երիտասարդ:
Ցույցը կազմակերպվել է երեկ, սոցիալական ցանցի միջոցով:
Ակցիայի մասնակիցների խոսքերով, իրենց հիմնական պահանջն է ճանապարհի այս հատվածում համապատասխան գերատեսչությունների կողմից երթևեկության անվտանգության ապահովումը: