Բաթումիի Խախլուի փողոցում ուժեղ քամու պատճառով երկու մարդ է ընկել բնակելի տան տանիքից: Նրանցից մեկին շտապ օգնությունը տեղափոխել է Բաթումիի հիվանդանոց: Բժիշկների խոսքերով՝ տղամարդը մարմնական վնասվածքներ է ստացել մեջքի հատվածում: Իսկ մյուսին տրամադրվել է առաջին օգնություն, նա չի հոսպիտալացվել:
Սրա հետ մեկտեղ, քամու հետևանքով Բաթումիի Ջավախիշվիլիի փողոցում շինարարական նյութեր են փողոց ընկել, որի հետևանքով Ջավախիշվիլիի փողոցում մեքենաների տեղաշարժը ժամանակավորապես դադարեցվել է:
Դեպքի վայր է ժամանել Բաթումիի քաղաքապետ Լաշա Կոմախիձեն, ով նշել է, որ եղանակային վատ պայմանների և ուժեղ քամու պատճառով արդեն 15 ահազանգ է եղել:
Բաթումիի քաղաքապետը բնակչությանը հորդորում է հատկապես զգույշ լինել շինհրապարակների տարածքում: