Վրաստանում Եվրամիության դեսպան Կարլ Հարցելը հունվարի 17-ին հանդիպում կանցկացնի լրատվամիջոցների հետ, որի ժամանակ կխոսի 2018 թ-ին Եվրամիության կողմից Վրաստանին հատկացված մոտ 110 մլն լարիի և Վրաստանում իրականացվող բարեփոխումների մասին:
«2018-ի դեկտեմբերին Եվրոպական միությունը 110 միլիոն լարի (36,8 միլիոն եվրո) է փոխանցել Վրաստանի պետական բյուջեին՝ հաստատելով կառավարության իրականացրած բարեփոխումները հետևյալ ոլորտներում՝ գյուղատնտեսություն և գյուղական համայնքների զարգացում, դատական, և քաղծառայության համակարգերի բարեփոխումներ, օրենսդրական ներդաշնակեցում, աջակցություն բիզնեսին, կրթություն և աշխատաշուկա: Կարլ Հարցելը կխոսի Վրաստան-ԵՄ համագործակցության արդյունքների և ձեռքբերումների մասին՝ ամփոփելով 2018 թվականը», — նշված է ԵՄ ներկայացուցչության հաղորդագրության մեջ: