Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն այցելել է Լավալի վրացական համայնք:
Վրաստանի խորհրդարանի լրատվական ծառայությունից հայտնում են, որ Կոբախիձեն առաջին ժողովրդավարական հանրապետության կառավարության ղեկավար Նոե Ժորդանիայի և վրաց պետական գործիչների գերեզմանին ծաղիկներ է խոնարհել:
Վրաստանի առաջին ժողովրդավարական հանրապետության կառավարության առաջին քարտուղար Նոե Ռամիշվիլիի զավակները խորհրդարանի նախագահին հանձնել են հիշարժան նվերներ:
«Յուրաքանչյուր անգամ շատ հուզիչ է նրանց հետ հանդիպումը: Երկար ժամանակ է նրանք այստեղ պահպանում են վրացական ժառանգությունն ու լեզուն: Շատ կարևոր է, որ այս կապն անխափան և ուժեղ լինի», — այս մասին հայտարարել է խորհրդարանական պատվիրակության անդամ Դավիթ Սոնղուլաշվիլին: