Վրաստանում եղանակը կվատթարանա

Օթերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ Վրաստանում մինչև շաբաթվա վերջ սպասվում է օդի ջերմաստիճանի կտրուկ անկում: Այս մասին տեղեկատվություն է տարածել Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության ազգային գործակալությունը:

Հունվարի 16-ին և 17-ին սպասվում են տեղումներ ինչպես անձրևի, այնպես էլ ձյան տեսքով, մառախուղ և բուք:

Սև ծովում 4-5 բալանոց փոթորիկ է ակնկալվում:

Արևմտյան Վրաստանում գիշերը սպասվում է 1 աստիճան, ցերեկը 14 աստիճան տաքություն: Ինչ վերաբերում է Արևելյան Վրաստանին, այստեղ գիշերը կլինի 8, իսկ ցերեկը 14 աստիճան տաքություն: