Հունվարի 15-ից ուժի մեջ է մտնում բժշկական գրառումների էլեկտրոնային համակարգը: Առողջապահության նախարարությունից հայտարարել են, որ Թբիլիսիի, Բաթումիի, Քութայիսիի պետական ծրագրի բոլոր ստացիոնար հաստատությունները պարտավոր են հիվանդի ցանկության դեպքում պետական ծրագրից օգտվող հիվանդների առողջական վիճակի մասին տեղեկությունն անցկացնել էլեկտրոնային բժշկական գրառումների համակարգ:
2019 թվականի մայիսի 1-ից էլեկտրոնային բժշկական գրառումների համակարգը պարտադիր կդառնա նաև այլ շրջանների բուժհաստատություններում: 2019-ի սեպտեմբերի 1-ից համակարգը կվերաբերի նաև ամբուլատոր բուժհաստատություններին:
Նախարարության տեղեկատվությամբ, այս ծրագիրը մեծ ձեռքբերում է կենտրոնական բժշկական գրառումներ ունենալու տեսանկյունից: Բացի այդ, այն կբարձրացնի ծառայությունների մակարդակը: