«Ռոսսելխոզնադզոր»-ը տեղեկացնում է, որ օգոստոսի 10-ին Վրաստանից Ռուսաստանի Կրասնոդար քաղաք դեղձ է տեղափոխվել: Նեմուծված միրգը ստուգման է ենթարկվել Ռուսաստանի «Ռոսսելխոզնադզորի» փորձագետների կողմից, ովքեր հայտնաբերել են, որ միրգը պարունակում է վտանգավոր կարանտինային վնասատու՝ «Արևելյան որդ» (Grapholitha molesta Busck.) ինչի պատճառով էլ նախարարությունը 18,5 տոննա դեղձը արգելել է ներմուծել Ռուսաստան: