Վրաստանի խորհրդարանը, կանոնակարգի համաձայն, փետրվարի 5 ին՝ ամսվա առաջին երեքշաբթի օրը, կսկսի գարնանային նստաշրջանը:
Օրենսդիր մարմինը գարնանային նստաշրջանի ընթացքում մի քանի կարևոր որոշումներ պետք է ընդունի: Այդ թվում, օրենսդիրները կլսեն Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի առաջին ամենամյա հաշվետվությունը, կքննարկեն գերագույն դատարանի դատավորների թեկնածուների հարցը, կընտրեն նաև գերագույն դատարանի նախագահին, որի պաշտոնը թափուր է դեռևս նախորդ տարվա օգոստոսից:
Խորհրդարանի նոր կանոնակարգը ուժի մեջ է մտել նախագահի երդմնակալության արարողությունից հետո, և օրենսդիրները գարնանային նստաշրջանին կգործեն նոր կանոնակարգի պայմաններով:
Կանոնակարգի համաձայն, գարնանային նստաշրջանը կավարտվի հունիսի վերջին ուրբաթ օրը: Փոխանցում է Վրաստանի առաջին ալիքը: