Այսօր առավոտյան Աջարիայում H1N1 վիրուսից 63 տարեկան տղամարդ է մահացել: Աջարիայի առողջապահության նախարարի խոսքով տղամարդը կլինիկա է դիմել դեկտեմբերի 20-ին, սկսվել է ինտենսիվ բուժում, սակայն արդեն ուշ է եղել:
Սա Աջարիայում ընթացիկ սեզոնի H1N1 վիրուսով պայմանավորված մահացության 5-րդ դեպքն է:
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի խոսքով, այս պահի դրությամբ պաշտոնապես H1N1 վիրուսից 15 մարդ է մահացել: