Դեղագործական ընկերությունները էժանացնում են «Տամիֆլյու» հակավիրուսային դեղամիջոցի գինը: «Ավերսի» դեղատների ցանցում հայտնել են, որ դեղամիջոցն արդեն վաճառում են ինքնարժեքով: Տեղեկատվությունը տարածել է interpressnews-ը:
«Ավերսիում» «Տամիֆլյուի» գինն այժմ կազմում է 68 լարի:
PSP-ի դեղատներում ևս հիշյալ դեղամիջոցը վաճառվում է գրեթե ինքնարժեքով, ասել է PSP-ի մարկետինգի վաճառքների տնօրեն Թոռնիկե Գուրուլին:
Վերջին շրջանում «Տամիֆլյուի» 10 հաբի արժեքը Վրաստանում տատանվում էր 72-ից 99 լարիի սահմաններում: