Վրաստանի հանրային հեռուստաընկերության փոխանցմամբ Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը հայտարարել է, որ Լարսին այլընտրանքային ճանապարհ ունենալու վերաբերյալ բանակցություններ են ընթանում: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է նախարարի պաշտոնակատարը:
«Քննարկումներ են ընթանում՝ հաշվի առնելով եղանակային անբարենպաստ պայմաններից առաջացած սահմանափակումները։ Այս պահին չեմ կարող մեկնաբանել, որպեսզի բանակցային գործընթացին վնաս չհասցնեմ, քանի որ դրանք եռակողմ բանակցություններ են։ Լարսը ոչ հայ-վրացական, ոչ հայ-ռուսական սահման է։ Դա ռուս-վրացական սահման է, և որպես երրորդ կողմ չէի ցանկանա մեկնաբանություն անել», — ասել է նախարարի պաշտոնակատարը։
Հիեցնենք՝ այս պահին ևս Վրաստանի տարածքով Հայաստանը Ռուսատանին միացնող Լարսի ճանապարհը շարունակվում է փակ մնալ։