Վրաստանի նորընտիր նախագահը Աթոնելի փողոցի վրա գտնվող նախագահական նոր նստավայրում այսօր կպատասխանի լրատվամիջոցների ներկայացուցիչներ հարցերին: Սալոմե Զուրաբիշվիլիի մամուլի ասուլիսը տեղի կունենա ժամը 17:00-ին:
Նախագահի աշխատակազմից Interpressnews-ին հայտնել են, որ Սալոմե Զուրաբիշվիլին պատրաստ է պատասխանել երկրի ներքին և արտաքին քաղաքականության արդի բոլոր հարցերին։
Վրացական լրատվամիջոցները ընդգծում են, որ նախագահը վերջին ժամանակահատվածի ակտուալ հարցերի շուրջ, այդ թվում արդարադատության գերագույն խորհրդի և դատավորների թեկնածուների վերաբերյալ ստեղծված իրավիճակի մասին մինչ այժմ չի արտահայտել իր դիրքորոշումը: